Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նիստում նույն հանձնաժողովի անդամ Աշոտ Աշոտյանը նշեց, որ ինքը այլ կարծիքի է Ռոբերտ Նազարյանի հրաժարականը պահանջելու կապակցությամբ:
Արդեն տեղեկացրել ենք, որ նույն հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն առաջարկեց պահանջել Ռոբերտ Նազարյանի հրաժարականը:
«Ես այլ կարծիքի եմ: Եթե Ռոբերտ Նազարյանը գնա, կարող է Պողոս Պողոսյանը գալ, ով կարող է Ռոբերտ Նազարյանից վատը լինել: Այստեղ հարցը դա չէ: Պետք է կոնցեպտուալ փոփոխություններ անել»,- ասաց Աշոտյանը` հավելելով. «Մենք պետք է թույլ չտանք, որ մեր գլխին պոպոք ջարդեն: Ես էլ, դե որ այդպես է, առաջարկում եմ հոսանքը միանգամից թանկացնել 500 դրամով, որպեսզի մարդիկ հասկանան` ինչ պետք է անել: Կա'մ մնանք այս երկրում, կա'մ գնանք: Մեզ ստեղծել են պտիչկայի համար, բայց մենք դրա համար չենք: Հանրային խորհրդի մարդկանց ասածը լսել է պետք: Եվ մենք կոչ ենք անում պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ»:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ` Ատոմ Սարգսյանը, նշեց, որ պետք է պահանջել իրականացնել միջազգային հարաբերությունների աուդիտ: «Տարին մեկ անգամ թանկանում է մենաշնորհ ունեցող ծառայությունների սակագինը: Մարդիկ պետք է իմանան վերին շերտը: Եթե մեռնելը կա, խռխռալս ո՞րն ա, այստեղ ազգային անվտանգության հարց է դրված է: Պետք է պայքարենք մինչև վերջ»,- ասաց նա: