Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում 2014թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ 2014թ. շարունակվել է տնտեսության ցուցանիշների ցածր տեմպերի պահպանումը, որի պարագայում տնտեսական աճը կազմել է 3,4 տոկոս` նախորդ տարվա 3,5 տոկոսի համեմատ:
Ըստ Ջավադյանի` անկում է գրանցվել շինարարության ոլորտում, առևտրի ծավալներում:
Նա անդրադարձավ դրամի արժեզրկմանը, գնաճի խնդրին` ներկայացնելով դրա օբյեկտիվ պատճառները: «Մենք չկարողացանք մեր առջև դրված խնդիրներն իրագործել, ստիպված տարեսկզբին գնաճը կազմեց 4,6 տոկոս»,- խոստովանեց ԿԲ նախագահը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց նրան արտաքին պարտքի մասին: Արթուր Ջավադյանը կարծիք հայտնեց, որ պարտք վերցնելու մեջ վտանգավոր բան չկա, եթե երկիրն ունակ է կայուն ձևով սպասարկել պարտքը: Այլ հարց է, որ այդ պարտքը պետք է արդյունավետ ծախսվի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց, թե ինչո՞ւ դրականորեն չեն անդրադառնում տնտեսության վրա Հայաստանի` միջազգային կազմակերպություններից վերցրած բազմաթիվ վարկերը: Նաև հարցրեց, թե դրամ-դոլար հարաբերակցության մեջ ի՞նչ կուրս է ամրագրված:
Արթուր Ջավադյանը, խոսելով միջազգային վարկերի մասին, նշեց, որ կան պետական ծառայողներին, երիտասարդ գիտնականներին, զինծառայողներին մատչելի վարկեր տրամադրելու ծրագրեր, և դրանց արդյունավետությունը հարյուր տոկոսանոց է: Նա մեջբերեց ՌԴ նախագահի խոսքը` «они попались» («նրանք քաշվել են»)` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է լինելու ՀՀ քաղաքացիների այն հատվածի հետ, ովքեր դոլարով վարկեր են ձևակերպել։
«Իսկ ի՞նչ ասաց ՌԴ նախագահը... Եթե չեք հիշում, հիշեցնեմ` ասաց` ի՞նչ տարբերություն` արտարժույթո՞վ են վերցրել, թե՞ ռուբլիով, երկուսի դեպքում էլ պետք է օգնենք, ինչը որ մենք անում ենք տարբեր ծրագրերով։ Ասացին՝ չէ՞ որ արտարժույթով են վերցրել, նրանց հե՞տ ինչ անենք: Դե հիմա, մարդն ինքն է իր ռիսկը գնահատում»,- ասաց ԿԲ նախագահը:
Ինչ վերաբերում է արտարժույթին, ԿԲ նախագահը նշեց. «Համաձայն բյուջեի մասին օրենքի` մենք վերցնում ենք նոյեմբերի 1-ի փոխարժեքը: Սա նշանակում է, որ բոլոր տիպի փոխանակումները կառավարությունը մեզ հետ հարաբերություններում պետք է անի 411 փոխարժեքով: Դա նշանակում է , որ կառավարությունը պետք է սպասարկի 160 միլիոն դոլար, նախորդ տարվա թիվն եմ ասում, ամբողջությամբ պետք է փոխանակվի 411-ով»: