Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում հավաքում են նախկին և ներկա նախագահներ` Հեյդար և Իլհամ Ալիևների մեծ դիմանկարները, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքի բոլոր մայրուղիներում ու հրապարակներում՝ գովազդային վահանակների վրա: Այդ մասին հայտնում է contact.az-ը:
Նշվում է, որ հավաքում են նաև նրանց խոսքերն ու հայտնի արտահայտությունները, որոնք ստորգետնյա անցումների պատերի վրա էին՝ ոսկյա տառերով:
Պատճառները հայտնի չեն:
«ԶԼՄ-ների համապատասխան հարցին շրջանների գործադիր իշխանությունը հրաժարվում է պատասխանել: Ադրբեջանի դեպքում զարմանալի չէ, որ ինքնակառավարման մարմինները հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Սա բացառություն չէ, այլ օրենք: Կարելի է ենթադրել, որ այդ քայլի պատճառը 2015-ի ամառային Եվրոպական խաղերն են, որոնք տեղի են ունենալու Բաքվում հունիսի 12-28-ը: Իշխանությունը, երևում է, սկսել է հասկանալ, որ նախագահի դիմանկարների և ցիտատների նման առատությունը զգալիորեն հակասում է ժողովրդավարական և բարգավաճող Ադրբեջանի իմիջին, որը ներկայացվում է աշխարհին»,- գրում է պարբերականը: