ԱՄՆ-ում 150 մլն դոլարի անօրինական դեղամիջոցների վաճառքի գործով 33 մարդ է ձերբակալվել, այդ թվում` Գլենդեյլի բնակիչներ, տեղեկացնում է Glendale News Press-ը:
Պարբերականի տեղեկացմամբ` անօրինական վաճառքի կազմակերպման գործում հիմնական դերակատարություն են ունեցել Արա Կարապետյանը, Միհրան Ստեփանյանը և Արթուր Ստեփանյանը:
Դեղամիջոցները նրանք վաճառել են Մինեսոտայում գործող ընկերությանը: