Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Հռիփսիմե Շահինյանի «Ինչպես չբեմադրվեց» ներկայացումը` ըստ Ռեզայի «Պատահականության մարդը» պիեսի:
Չբեմադրված պիեսը մի կնոջ և տղամարդու մասին է: Տղամարդը գրող է, կինը` նրա ընթերցողը, և նրանք հայտնվել են գնացքի նույն վագոնում: Պիեսը ներկայացնում է նրանց մտքերի հոսքը, թե ինչպես է տղամարդը մտածում, որ իզուր է այս կինը հայտնվել իր վագոնում, կին, որը ճանփորդության ընթացքում անգամ գիրք չի կարդում, իսկ կինը մտածում է, թե անհարմար է, որ պայուսակից հանի տղամարդու գրած գիրքն ու սկսի կարդալ… Երկուսն էլ ցանկանում են երկխոսության մեջ մտնել, սակայն դժվարանում են առաջին քայլն անել: Նրանց մտքերի հոսքը մի պատմությունից տանում է մյուսը: Ներկայացումը համեմված էր նաև հումորի փոքր չափաբաժնով, որը ևս հետաքրքիր շերտ է հաղորդում ներկայացմանը:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումն իրեն դուր է եկել: «Ներկայացումը վայելեցի: Հռիփսիմե Շահինյան` դերասանուհի, որը տիրապետում է ձայնին, խոսքին, մարմնին, ռիթմի զգացողություն ունի, որը կարողացել է գրական գործն այնպես հարմարեցնել, որ հանդիսատեսը լարված նայի մինչև վերջ»,- ասաց նա` հավելելով, որ դերասանուհին իր ներքին ռիթմով և խաղով ստիպեց մնալ դահլիճում, և դա հաղթանակ է: