Ֆրանսիացի զինվորականները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում երեխաների են բռնաբարել
Ֆրանսիացի 14 զինվորական մեղադրվում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Նախօրեին բրիտանական Guardian-ը, հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին. Գրել էր, որ ԿԱՀ-ում խաղաղարար առաքելություն իրականացնող ֆրանսիացի զինվորականները փախստականների ճամբարում երեխաներին սեռական շահագործման են ենթարկել: