|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդանավակայաններից «Շերեմետևոյում» վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել. հայտնում է Yerkir.am-ը՝ «Ռեգիոն-օնլայն»-ին հղումով:
Նշվում է՝ մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այս պահին տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրում են իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցները:
Դեռևս հայտնի չէ՝ մահացողը կի՞ն է, թե՞ տղամարդ, տարիքի մասին մանրամասներ ևս չեն հաղորդվում:
Մահացածի մարմինը կփոխանցեն փորձագետներին, ովքեր կփորձեն ճշտել նրա մահվան հստակ պատճառը: