կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 10:56
Տարածաշրջան

Հայկական սփյուռքը ուզում է վրեժ լուծել. Դավութօղլու

Հայկական սփյուռքը ուզում է վրեժ լուծել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հյուրընկալվել է մի հեռուստածրագրի և հայտնել , որ «Հայկական սփյուռքը ուզում է վրեժ լուծել». տեղեկացնում է Haberler-ը:


Պնդելով, թե «Հայկական սփյուռքը, չնայած հարուստ լինելունցանկանում է, որ Հայաստանը ևս հարստանա, Դավութօղլուն ասել է. «Այն չի ցանկանում, որ մոռացվեն 100 տարի առաջ կատարված իրադարձությունները»:

 

«Պատմական իրադարձությունները քաղաքական հաշվեհարդարի վերածելիս վտանգավոր արդյունք է ստացվում: Մենք սկսեցինք առերեսվել մեր պատմության հետ և այդ հարցում այլ հայտարարություններ արեցինք: Սակայն հակառակ կողմը խոսում է զայրույթի լեզվով: Հայկական սփյուռքն իր կյանքն այնտեղից է շարունակում»,- ասել է նա:

 

Հիշեցնելով իր՝ «Հայկական սփյուռքը մեր սփյուռքն է » խոսքը, Դավութօղլուն հավելել է. «Եթե ինչ-որ ձևով շարունակեն Թուրքիային հավաքական հանցանք իրագործելու մեջ մեղադրել, մենք դրա պատասխանը կտանք և, չընդունելով այն, նրանց կթողնենք իրենց  որոշումների հետ միայնակ»:

 

Այնուհետև Թուրքիայի վարչապետն անդրադարձել է «մարդակային շփման» կարևորությանը: «Ոչինչ դրանից կարևոր չէ: Եթե հաշտ եք ինքներդ ձեզ հետ, կարող եք հանգիստ խոսել ձեր հիշողությունների մասին, հակառակ դեպքում` չեք կարող անել դա: Երրորդ կողմներն անընդհատ փորփրում են այն: Հայկական սփյուռքի միակ նպատակը վրեժ լուծելն է: Հայկական սփյուռքը կարող է հարուստ համարվել, իսկ Հայաստանն ինչո՞ւ է աղքատ: Հրեական սփյուռքը նույն հարցում հարստացրել է Իսրայելին: Հայկական սփյուռքը ցանկանում է, Հայաստանի աղքատության վրա աչք փակելով, 100 տարի առաջ կատարված իրադարձությունները հիշել տալ»:

 

Կրկնելով, որ իրենք նման հանցանքը չեն ընդունի՝ Դավութօղլուն երրորդ կողմերին մեկ «խնդրանք» է ուղղել. «Ստվեր միգցեք, բավական է: Մեզ միայնակ թողեք, մենք այդ խնդիրը կլուծենք»: