| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպով պահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Բացի այդ, 2013 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակելիս դիտավորությամբ վնասել է նաև քաղաքացի Գրիշա Մ.-ին պատկանող մյուս ավտոմեքենան` պատճառով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործերով վարույթները կասեցվել են` գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի անհայտ լինելու պատճառով: Քրեական գործերով կասեցված վարույթները վերսկսվել են և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: