կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 14:50
Տնտեսական

Ռադիոակտիվ նյութի արդյունահանման դեպքում այսուհետ մրցույթ է սահմանվելու

Ռադիոակտիվ նյութի արդյունահանման դեպքում այսուհետ մրցույթ է սահմանվելու

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընդերքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Բնապահպանության փոխնախարար Վարդան Գևորգյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ նախկինում ընդերքօգտագործման համար տրվող թույլատվության տրամադրման տարբերակում չկար:

Առաջարկվում է ընդերքի որոշ տեսակների թույլատվության համար սահմանել մրցութային կարգ: Հաշվի կառնվեն կազմակերպության աշխատանքային փորձը, ծրագիրը, միջազգային փորձի կիրառումը, ներդրումների ծավալը, աշխատատեղերի քանակը և մի շարք այլ պայմաններ:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ մինչ այժմ ընդերքօգտագործման թույլատվությունը մրցույթով չի եղել, ուստի դա ի՞նչ հետևանքներ է առաջացրել: Փոխնախարարը պատասխանեց, որ մինչ այժմ ընդերքօգտագործման թույլտվությունը մրցույթով չի եղել, այն տրամադրվել է առաջին դիմողի դիմումի հիման վրա: Փոխնախարարը նշեց, որ վիճակագրություն չկա, որը ցույց կտա այդ փոփոխության տարբերությունը, սակայն ակնհայտ է, որ մրցութային կարգով թույլտվություն սահմանելը կբարձրացնի ընդերքօգտագործման շահագործման որակը:

Վարդան Գևորգյանը հավելեց նաև, որ մրցույթն առայժմ անցկացվում է ռազմավարական նշանակություն ունեցող ռադիոակտիվ հումքի արդյունահանման դեպքում, այսինքն` դա չի վերաբերում տուֆի, քարի, մետաղի արդյունահանմանը: