|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կառավարության վաղվա նիստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին հարց է ընդգրված: Այսպես` ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված «ՀՈՒՆԴԱԻ ԷԼԱՆՏՐԱ» մակնիշի 5,995.0 հազ. դրամ արժողությամբ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից հետ վերցնել և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կկնքվի համապատասխան պայմանագիր: Հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին: