կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 14:03
Քաղաքական

Մարդը մնացել ա առանց շալվարի. Նիկոլ Փաշինյան

Մարդը մնացել ա առանց շալվարի. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, իր կարծիքով, գազամատակարարման համակարգում տեղի է ունեցել թալան:

 

«Վարդան Այվազյանին հարցնում ենք` բայց «Գազպրոմ»-ի գնած նկարներն ու հեծանիվները ինչի՞ եք գրել սպառողների վրա, ասում է` հա, դե, Արմավիրում է, ընդամենը միլիոն ու կես դրամ է: Պարո'ն Այվազյան, բա գիտեք` թալանը ուրիշ ի՞նչ կերպ է լինում: Երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդին թալանում են, հո նկատի չունե՞նք, որ օրինակ, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մտնում են մեր տները, մեր դիվանը, տելեվիզրը ծայրերից բռնում, երիտհանրապետականների օգնությամբ էլ բարձում գռուզավիկն ու տանում: Բա թալանն էս ա: Հայաստանում գազի 600 հազար սպառող կա, մի 200 դրամ հաշվիչի սպասարկման վրա են տանում, մի 300 դրամ կորուստից են տանում, միլիոն ու կես Արմավիրի մարզում ծաղիկ, թուփ ու նկար են առնում, ու նայեք, տեսեք՝ միլիոն ու կես դրամ ա, թե` դոլար»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց, որ 20 տոկոս բաժնետոմսը վաճառելը հակաօրինական է եղել: «Էդ նույնն ա, որ մարդուն փողոցում բռնում ես, շալվարը հագից հանում, դուք էլ ասում եք` ինչ եք աղմուկ հանում, էդ շալվարը 50 դրամ ա, իսկ մենք 300 դրամով ենք ծախել: Հա, բայց էդ մարդը մնացել ա առանց շալվարի, ինչքան ուզում եք ծախեք, դա նրան մխիթարանք չի»,- ասաց պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: