Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Հոֆենհայմ»-ին: 19-րդ րոպեին Սուբոտիչն առաջ մղեց դորտմունդցիներին, որից 2 րոպե անց Վոլանդը հավասարեցրեց հաշիվը: 28-րդ րոպեին Ֆիրմինոն առաջ մղեց հյուրերին, իսկ 57-րդ րոպեին Օբամեյանգը հաշիվը դարձրեց 2:2: Հիմնական ժամանակն այս հաշվով էլ ավարտվեց և թիմերը շարունակեցին պայքարը լրացուցիչ 30 րոպեներում: 108-րդ րոպեին Կեյլը առաջ մղեց դորտմունդցիներին, որն էլ հաղթական եղավ Կլոպպի թիմի համար: Դորտմունդի «Բորուսիա»-ն դուրս եկավ գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում, և փոխարինվեց 101-րդ րոպեին: