Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ շրջանառվող տեղեկությունների` վաղը ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանը կգա Հայաստան: Արդեն Երեւանում են նրա թիմի ներկայացուցիչները, ասում են՝ վարձակալվել է քաղաքի հյուրանոցներից մեկի միանգամից երկու հարկը: Սենյակներից մեկն էլ, հավանաբար, վարձակալվել է Քիմի` բացառապես հագուստի համար: Ո՞վ չգիտի, որ Քիմը նաեւ հագնվում է:
Սա այդքան էլ կարեւոր չէ: Համենայն դեպս, այնքան կարեւոր չէ, որ ամբողջ ազգով քննարկենք: Ազգովի քննարկման այլ բան կա, այն, թե ի՞նչ է ասում Քիմը: Իսկ նա ասում է` Հայոց ցեղասպանություն: Մենք, իհարկե, նրան իրավունք չենք տվել, որ այդքան նուրբ թեմայի մասին խոսի` հաշվի առնելով Քիմի, այսպես կոչված, «բարոյական կասկածելի նկարագիրը», իբր Հայաստանի ներսում եւ դրսում, ով այդ թեմայի մասին խոսում է, բարոյականության հետ խնդիրներ չունի:
Բայց Քիմը մեր տված իրավունքին չի նայում եւ Փառք Աստծո: Նա ամբողջ աշխարհում սփռված միլիոնավոր երկրպագուներ ունի, կան բազմաթիվ աղջիկներ, ովքեր Քիմի պես են հագնվում, հարդարվում, շպարվում, քայլում… Քիմը նրանց համար հեղինակություն է եւ ոչ միայն նրանց համար:
Ինքը` Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, բրիտանական խորհրդարանի ընտրություններից առաջ հայտարարեց, որ Քիմի հորեղբորորդին է` 13-րդ պորտով: Քեմերոնը հո սա պատահական չասա՞ց, իսկ ասաց, որովհետեւ վստահ է, եթե ինքը հայտարարի, որ Քիմի ազգականն է, ապա լրացուցիչ ձայներ կստանա:
Բայց մենք, չափից դուրս բարոյական լինելով, այս ամենը չենք կարեւորում: Հայեցի չէ, ապազգային է:
Հովիկ Աֆյան