կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 13:51
Քաղաքական

«Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին հայտնածներից 3,5-ը ՀՅԴ-ի հետ կապ չունեն.Աղվան Վարդանյան. News.am

«Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին հայտնածներից 3,5-ը ՀՅԴ-ի հետ կապ չունեն.Աղվան Վարդանյան. News.am

«Հիմնադիր խորհրդարանի» միանալու կոչով հանդես եկած անձանցից 3,5-ը ՀՅԴ-ի հետ բացարձակապես կապ չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

«Նա շեշտեց, որ այս թեմային անդրադառնում է վերջին անգամ, այլեւս այդ մասին չի խոսելու: Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այլ կուսակցությունից հարյուրավոր մարդիկ են դուրս գալիս, երբեք նման հետաքրքրություն չի առաջանում, իսկ ՀՅԴ-ի պարագայում բոլորը «չգիտես ինչու, սեւեռվում են այդ հարցի վրա:

 

Նա պարզաբանեց, որ երեկ ՀՅԴ Արցախի կառույցի հայտարարության մեջ նշված է, որ այդ անձանցից 2-ը վաղուց արտաքսված են ՀՅԴ-ից, Դաշնակցության հետ կապ չունեն, նրանցից մեկը «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիր ապարանցի անդամներից մեկի կինն է, ով ապրում է ԼՂՀ-ում, Արագածոտնից Սարգիս Սեդրակյանը կուսակցության հետ մի քանի տարի է՝ կապ չունի, իսկ 4-րդի հետ, որը նույնպես ապարանցի է, զրուցել են, նա չգիտի, թե ինչ ապուշ տեքստի տակ է ստորագրել»:

 

«Իսկ որ այդ ապուշ տեքստերը «Հիմնադիր խորհրդարանը» արդեն որերորդ անգամ շրջանառության մեջ է դնում, դա իրենց խնդիրն է, մենք այդ թեման համարում ենք փակված: Փաստորեն երեք ամսվա մեջ հերթական անգամ փորձել են ու ընդամենը 4 մարդ են գտել, որոնցից 3,5-ը ՀՅԴ-ի հետ կապ չունեն: Եթե նրանք հրապարակային գործելու այլ ձեւ չեն գտել եւ նրանց նպատակը ՀՅԴ-ից հեռացված, Դաշնակցությանը ոչ պիտանի մարդկանց ակումբ դառնալն է, իրենց խնդիրն է»,-ասաց Աղվան Վարդանյանը»,- գրում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում