Փոխարժեքներ
21 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.01 |
EUR | ⚊ | € 446.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7349 |
GBP | ⚊ | £ 513.5 |
GEL | ⚊ | ₾ 141.4 |
Սույն թվականի մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ տարածքում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 44.210: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ստորգետնյա ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժը զգացվել է նաև Գյումրի քաղաքում՝ 3-3,5 բալ ուժգնությամբ: