|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում «Սեյսմիկ պաշտպանության Արեւելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Բորիս Պետրոսյանը ներկայացրել է ԼՂՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված 2010 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ հաղորդագրությունը։
Նրա խոսքերով` անցյալ տարվա ընթացքում ծառայության տարածաշրջանային կայանների կողմից գրանցվել եւ մշակվել է 130 երկրաշարժ։ Գրանցված սեյսմիկ իրադարձություններից 35-ը տեղական են, 7-ը` ԼՂՀ տարածքում, որոնց մագնիտուդը տատանվել է M-1.05-ից մինչեւ M-2.20։
Անցյալ տարի որոշակի ակտիվություն է նկատվել Իրանի հյուսիսարեւմտյան եւ Ադրբեջանի արեւմտյան ու հարավարեւելյան շրջաններում։ Իրանի տարածքում գրանցվել է 26, իսկ Ադրբեջանում` 64 երկրաշարժ։
Հանրապետության առանձին խիտ բնակեցված շրջանների եւ կարեւոր ու վթարավտանգ օբյեկտների սեյսմիկ ռիսկի գնահատման նպատակով կատարվել են համապատասխան աշխատանքներ։ Բորիս Պետրոսյանի հավաստմամբ՝ հնարավորինս վերահսկվում է հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության գործընթացը։