|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հրապարակ» թերթը գրում է «Սերժ Սարգսյանի հետ Բրյուսել մեկնած Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում հայ հանրությանը: Մեր տեղեկություններով, այս օրերին իր ընկեր Արման Գալուստիչի «Արդինի»-ի ստուդիայում հայաստանյան շոու աշխարհի հայտնիներից մեկի հետ երգի տեսահոլովակ է նկարահանում, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը նույն ինքը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է: Երգը հնչելու է ապրիլի 7-ին՝ Տիրամոր Ավետման օրը, ի նվեր հայ կանանց եւ մայրերի: Թե ինչ է երգի վերնագիրը, ով է կատարում, ոչ «Արդինի»-ի եւ ոչ էլ ՀՀԿ շրջանակները չեն «գաղտնազերծում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: