|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մարտի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արթուր Ղազարյանի վարած «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենան Ադելյան փողոցի վերջնամասում բախվել է ճանապարհի աջ եզրում կայանված էքսկավատորին, ինչի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է:
Արթուր Ղազարյանը և ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ստյոպա Նորեյանը, նույն թվականին ծնված Ռազմիկ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1987 թ. ծնված Սերոբ Նորեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն: