|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
Նա խոստովանել է, որ հունվարին Երևանի Կոմիտասի պողոտայի 55/61 հասցեում գործող դեղատնից գողացել է ճնշում չափելու երկու սարք՝ 37.950 դրամ ընդհանուր արժողության, և յուրաքանչյուրը 8.000 դրամով վաճառել անծանոթ անձանց: Կատարվում է հետաքննություն:
Արմեն Պ.-ն խոստովանել է նաև, որ հունվարին Երևանի Փափազյան փողոցի 21 հասցեում գործող դեղատնից գողացել է ևս մեկ համանման սարք՝ 15.800 դրամ արժողության, և 8.000 դրամով վաճառել անծանոթ անձի: Կատարվում է հետաքննություն: