|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԲՀԿ կենտրոնական գրասենյակի վայրը հայտնի է: Այն տեղակայվելու է Մելիք-Ադամյան փողոցին զուգահեռ` Հանրապետության փողոցում, ուր գործում է «Ազգ» թերթի խմբագրությունը: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը: Նա նշեց, որ ներկա պահին այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որից հետո այդտեղ կտեղակայվի ԲՀԿ կենտրոնական գրասենյակը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ արտահերթ վերջին համագումարից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց ԲՀԿ նախագահի պարտականություններից` ասելով, որ հեռանում է քաղաքականությունից` ընդհանրապես, ԲՀԿ կենտրոնական գրասենյակը հանվեց «կանյաչնիից»: