|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների լիցենզավորման նոր ընթացակարգը: Համաձայն արդեն ուժի մեջ մտած նոր լիցենզավորան ընթացակարգի` անհատ տաքսիստները պետք է անպայման տեղադրեն հաշվիչներ, ունենան մեքենայում գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Զուգահեռաբար, վերացվել են պարտադիր բուժզննման և տեխզննման պահանջները:
Նոր օրենքով անհատ տաքսիստների ամսական 14.500 դրամը նվազեցվել է` դառնալով 12.000 դրամ` Երևանի համար: Հանրապետության մյուս քաղաքներ համար հարկը կազմում է ամսական 8000 դրամ, իսկ գյուղական համայնքների անհատ տաքսիստները պետք է վճարեն 5000 դրամ` ամսական:
Անհատ տաքսիստների համար վերացել է նաև տարեկան 25.000 դրամ պետական տուրքի պահանջը: Իսկ տաքսի ծառայությունների համար` մինչև 4 մեքենայի համար տարեկան պետական տուրքը կազմում է 100.000 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն: