Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը, իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:
Դաշնակցությունը ցանկանում է քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հիմնահարցերի լուծմանը:
Երեկ՝ փետրվարի 17-ի երեկոյան, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են շուրջ քսան հայտնի մտավորականների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ՀՅԴ ծրագրային, այնպես էլ ներկա իրավիճակում երկրի առջև ծառացած հարցեր: Կողմերը ողջունել են նման հանդիպումների նախաձեռնությունը և հույս հայտնել, որ դրանք կդառնան շարունակական:
ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան
18.02.2015թ.