| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայ երեխաների համար պատրաստել է առցանց ուսուցողական խաղ՝ iOS և Android համակարգերի համար: Խաղի նպատակն է ժամանակակից հաղորդակցության սարքերի միջոցով մանուկներին մոտ պահել հայերեն լեզուն, որը, մանավանդ Սփյուռքում, որոշ նահանջ է ապրում:
3 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված ուսուցողական այս խաղը նպատակ ունի նաև զարգացնել երեխայի հիշողությունը, կենտրոնացումը, լեզուն, տրամաբանությունը, բազմակողմանի մտածելակերպը, ստեղծագործական կարողությունը, երևակայությունը: Խաղը հասանելի է և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն տարբերակներով:
Երեխաներին առցանց աշխարհում խաղալու համար ուղեկցելու են երկու հերոս՝ Լալան ու Արան, որոնք ցուցումներ են տալու՝ օգնելով երեխաներին անցնել խաղի բոլոր փուլերը: Խաղի որոշակի հատված հասու է լինելու անվճար:
Ժամանակակից ձևավորմամբ հայերեն մանկական խաղերի վրա աշխատել է պրոֆեսիոնալների խումբ, իսկ ծրագիրն ավարտին հասցնելու համար Համազգային միությունը դրամահավաք է կազմակերպել Kickstarter առցանց ծրագրով՝ նպատակ դնելով 40 օրում հավաքել 15 000 ԱՄՆ դոլար՝ խաղը վերջնական թողարկելու համար: 10 օրում աշխարհի տարբեր ծայրերից նշված համակարգերում ներդրվող հայկական մանկական առաջին խաղի համար առցանց հանգանակությամբ հավաքվել է 8000 ԱՄՆ դոլար:
«Արան ու Լալան» անվանումով խաղի մանրամասները ներկայացված են www.lalanouaran.com կայքում: