Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Ժամանակ» թերթը գրում է. « «Եթե շրջապատում մարդիկ չլինեին, չմիջամտեին, ես այսօր այս հարցազրույցին արժանի չէի դառնա... Փառք Աստծո, այդ մարդկանց միջամտության շնորհիվ փամփուշտը, կապարը քսվել է գլխիս, վնասվածք պատճառել, բայց գլխիս մեջ չի հայտնվել, Աստված խնայած է ինձ...
Կրակելով չբավարարվեցավ, ապակյա ժամացույցը վերցուց, ուզեց գլխիս խփել, ձեռքիս կպավ, պատռվեց»,-«Ժամանակի հետ զրույցում երեկ ասաց սփյուռքահայ գործարար 65-ամյա Օսեբ Մարկարյանը, որի գլխի ուղղությամբ փետրվարի 6-ի գիշերը կրակել էր նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը: Օսեբ Մարկարյանը մեզ պատմեց, որ ինքը Ռաֆիկ Պետրոսյանի դստեր կնքահայրն է:
Տուժողն ասաց, որ Մհեր Պետրոսյանի արածն իր համար անակնկալ չէր. «Ինքն ասել էր նախօրոք, որին մեկը կսպանեմ քեզ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: