|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:50-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի հրազենային վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ռ.Սեդրակյանը և Ա.Էմբոյանը:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Քանաքեռի 14 փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որի ժամանակ էլ, նախնական տեղեկություններով, նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:
Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Կատարվում է նախաքննություն: