|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան` երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
Yerkir.am-ին թատրոնի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ Ներսեսյանը Հայաստան կվերադառնա փետրվարի 6-ին:
Մրցույթը տեղի է ունեցել հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային և օպերային կատարումներ: Կամերային բաժնի համար ընտրվել էր 15 կատարող, օպերայինի համար` 44 մասնակից` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից: