|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2014 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Սիմոն Կ.-ի տնից 127.000 դրամ, 7.000 ՌԴ ռուբլի, 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բանկային պլաստիկ քարտ և այլ ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1969 թ. ծնված Սասուն Թ.-ն և հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը: Սասուն Թ.-ն ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: