|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունվարի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանավան գյուղի բնակիչ` 1994 թ. ծնված Հակոբ Հ.-ին պատկանող շինությունից 2014 թ. դեկտեմբերի 25-ին հայտնաբերվել էր «Դ-30» տիպի հրանոթի 122 մմ տրամաչափի 2 արկ:
Դեպքի վայր հրավիրված ինժեներ-սակրավորների կողմից արկերը վնասազերծվել և տեղափոխվել էին ՀՀ ՊՆ:
Ըստ Հակոբ Հ.-ի հոր` 1966 թ. ծնված Աշոտ Հ.-ի հայտարարության, հայտնաբերվածն ինքը 2011 թ. սեպտեմբերին գտել էր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղին հարակից դաշտերից և որպես մետաղի ջարդոն հետագայում հանձնելու նպատակով տեղափոխել իրենց տուն: Կատարվում է հետաքննություն: