|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Տեղեկացրել էինք, որ Գյումրու սպանդից փրկված փոքրիկի առողջական վիճակը սկսել է վատանալ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեխայի մոտ օրեցօր նոր խնդիրներ են ծագում: «Նույնիսկ երեխայի տեղափոխումը Գյումրիից մեզ մոտ եղել է պրոբլեմատիկ, և ճանապարհին կարող էինք կորցնել նրան: Երեխան այս վայրկյանին տեղափոխման ենթակա չէ, նույնիսկ առաջին հարկ իջեցնել չենք կարող` նրան ապարատից անջատելը կարող է ճակատագրական լինել: Տա Աստված` կարողանանք երեխային հանել այս կրիտիկական վիճակից, ստաբիլիզացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, թոքային անբավարարությունը և, բնականաբար, երիկամների աշխատանքը կայունացնել»,- ասաց նա:
Դալլաքյանը նշեց, որ այս պահին երեխան լրջագույն խնդիրներ ունի բոլոր օրգան-համակարգների հետ, և նմանատիպ իրավիճակում ճիշտ չէ կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինի երեխայի վիճակը հետագայում: «Մեր պայքարը եղել է ծագող տարբեր բարդությունների դեմ պայքարելն ու երեխայի վիճակը կայունացնելը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն էր հայտնել օդանավ ուղարկել և Սերյոժային հետագա բուժման նպատակով տեղափոխել Ռուսաստան: