|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանում դեռ չեն համաձայնել Եվրոպայի ծաղրանկարիչների միության՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու մասին կոչին:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անգամ կտրուկ քննադատության է ենթարկել Эхо Москвы-ի գլխավոր խմբագրին, ով տվյալ հարցով հարցում է անցկացրել կայքում: Կայքի այցելուներին հարցրել են` արժե՞ արդյոք, որ ռուսական պարբերականները հրապարակեն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները՝ ի պատասխան Charlie Hebdo խմբագրատան վրա կատարված հարձակման:
Ըստ Կադիրովի` հարցը սադրիչ բնույթ ունի:
«Դա նպատակ ունի վիրավորել աշխարհի և ՌԴ-ի մուսուլմաններին, թշնամություն սերմանել ժողովուրդների միջև, քաոս ստեղծել»,- հայտարարել է նա: