կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 14:25
Տարածաշրջան

Թող չմոռացվի, որ Օզբիլիսը ծնվել է այստեղ, իսկ ֆուտբոլը Թուրքիա է բերվել ոչ մուսուլմանների կողմից. Թուրքիայում հայ պատգամավոր

Թող չմոռացվի, որ Օզբիլիսը ծնվել է այստեղ, իսկ ֆուտբոլը Թուրքիա է բերվել ոչ մուսուլմանների կողմից. Թուրքիայում հայ պատգամավոր

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Պոլսից հայ կին պատգամավոր Սելինա Դողանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արաս Օզբիլիսի՝ թուրքական «Բեշիկթաշ» տեղափոխվելուն:

Այդ կապակցությամբ նա գրել է. «Չափազանց երջանիկ եմ հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի՝ «Բեշիշկթաշ» տեղափոխվելու կապակցությամբ: Կասկած չկա, որ սպորտն ու սպորտային մրցակցությունը կարևոր դեր են խաղում ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու, հասկանալու և եղբայրական կապերը հզորացնելու գործում: Արաս Օզբիլիսի՝ այսուհետ Թուրքիայում ֆուտբոլ խաղալու փաստը թուրք և հայ ժողովուրդների միջև եղբայրական կապերը հզորացնելու առումով կարևոր եմ համարում և լավ առիթ տեսնում:

Չնայած այս ամենին` խոր ցավ ապրեցի այն բանի համար, որ համացանցում ռասիստական արշավներ սկսեցին Օզբիլիսի՝  այլ էթնիկական ծագում ունենալու պատճառով: Թող չմոռացվի, որ Օզբիլիսը ծնվել է Բաքըրքոյում և այս հողերում է մեծացել: Եվ թող չմոռացվի նաև, որ այս երկրում ֆուտբոլը բերվել է ոչ մուսուլման ժողովուրդների կողմից: Առաջին ակումբները հիմնադրվել են հենց նրանց կողմից: Թուրքական ֆուտբոլի մեծագույն անուններից Լեֆթեր Քյուչուքանդոնյադիսն էլ հույն էր:

Սիրելի Արաս Օզբիլիսին և «Բեշիկթաշ»-ին հաջողություն եմ մաղթում: Հավատում եմ՝ Թուրքիայի մեծագույն ակումբներից մեկը ջենտլմենական եղբայրություն է ցուցաբերելու:

Սիրելի\' Արաս, բարով եկար քո ծննդավայր, քո տուն»: