ՌԴ ընկերությունները կարող են ճզմել տեղականներին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով: ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից եւ կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով: ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին»։