|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՌԴ տնտեսությունում իրավիճակը պայմանավորված է առաջին հերթին արտաքին գործոններով, առաջին հերթին` էներգակիրների գներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 10-րդ մեծ ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ ՌԴ ԿԲ-ն և կառավարությունը կատարում են բոլոր ադեկվատ քայլերը:
«Եթե իրավիճակը տնտեսությունում վատանա, ստիպված կլինենք ճշգրտել պլանները»,- ասել է նախագահը:
Նա նշել է, որ ներկայումս տնտեսական բարդ կոնյունկտուրայի փուլ է, և տնտեսությունը կսկսի հարմարվել: Պուտինի խոսքերով՝ ռուսական տնտեսության աճն անխուսափելի է` առաջին հերթին՝ միջազգային տնտեսության աճի, երկրորդ` ռուսական տնտեսության` աստիճանաբար հարմարվելու հաշվին:
Ըստ ՌԴ նախագահի՝ տնտեսությունն անխուսափելիորեն կհարմարվի էներգակիրների ցածր գներին, նոր իրավիճակին: Դա անխուսափելիորեն տեղի կունենա, հարց է միայն` ե՞րբ:
Պուտինը նաև նշել է, որ իրերի ամենավատ դասավորության դեպքում նման իրավիճակը կարող է տևել 2 տարի, սակայն պարտադիր չէ, դրական փոփոխություններ կարող են լինել արդեն հաջորդ տարի: