կարևոր
3634 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-10 23:00
Քաղաքական

Փաշինյանի 7 հոգանոց աջակիցների ակցիան՝ Հանրապետության Հրապարակում

Փաշինյանի 7 հոգանոց աջակիցների ակցիան՝ Հանրապետության Հրապարակում

Փաշինյանի աջակիները բողոքի ակցիա էին կազամակերպել, որին ներկա էր ընդամենը 7 հոգի։ Նրանք հավաքվել էին հրապարակում, որպեսզի այրեին «Իշխանություն 2» ֆիլմի պաստառները։

Ակցիայի կազմակերպիչներից Դիանա Մարտիրոսյանը մոտենալով լրագրողին ասաց․ «Նախ՝ առաջինը՝ ձեզ ո՞վ ա ասել՝ գաք»։

Լրագրողի հարցին, թե ինչ նպատակով է ակցիան կազմակերպված Փաշինյանի աջակիցը նշեց․

«Դուք պատկերացնո՞ւմ եք, հիմա Ալիևն ընդեղ նստած նայում ա, ոնց ա ոմն չկայացած մեկը, չկայացած ռեժիսոր, որը ֆինանսավորվում ա 30 տարի երկիրը թալանածների փողերով, նման ատելություն տարածում վարչապետի հասցեին»:

Դիանա Մարտիրոսյանը նախ պնդեց, թե իրենք դիտել են ամբողջ ֆիլմն ու համաձայն չեն դրանում արտահայտված մտքերին, ապա խոստովանեց, որ ընդամենը 2 րոպեանոց անոնսն են նայել, սակայն դա էլ բավական էր, որ իրենք բոյկոտեն:

Դիտարկմանը, թե բողոքի ակցիային ընդամենը 5-7 հոգի է ներկա, Փաշինյանի աջակիցները հայտարարեցին, թե իրականում իրենց թիվը շատ ավելին է, պարզապես իրենց մյուս համախոհներն այժմ ուրիշ վայրում են հավաքված, հիմա իրենք կգնան, կմիանան նրանց:

Հարցին՝ իսկ որտեղ են մյուսները հավաքված, ակցիայի մասնակիցները միաբերան պատասխանեցին. «Բայց ձեզ ինչ, խի՞ պիտի ասենք»:

Աղբյուրը՝  Yerevan.Today