կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 15:50
Հասարակություն

Նրանք զինվորական կեցվածքով տղերք էին, հատուկ ջոկատայիններ. ծեծի ենթարկված ազատամարտիկ

Նրանք զինվորական կեցվածքով տղերք էին, հատուկ ջոկատայիններ. ծեծի ենթարկված ազատամարտիկ

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դաժանորեն ծեծի ենթարկվելուց հետո դեռևս շարունակում է մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռևս առողջական խնդիրներ կան` ոսկորների և շնչառության հետ կապված,  և դեռ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ:


Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանի վրա հարձակվել են դիմակավորված անհայտ անձինք և դաժանաբար ծեծել: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր հրապարակային ելույթներում միշտ սուր քննադատության է ենթարկել Հայաստանի ղեկավարությանը և տիրող անարդար վիճակը:


Հայտնի է, որ  ոստիկանությունը հետաքննություն է սկսել` այս դեպքի հետ կապված, սակայն ազատամարտիկն անձամբ բողոք չի ներկայացրել: Մեր հարցին, թե ինչո՞ւ բողոք չի ներակայացրել, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ չի էլ պատրաստվում բողոքել. «Բայց ո՞ւմ ներկայացնեմ, ի՞նչ կարիք կա: Ո՞ւմ բողոքեմ, եթե մենք իրականում չունենք ո'չ ոստիկանություն, ո'չ էլ դատաիրավական համակարգ: Այդ տղաները բոլորը պատրաստված զինվորական կեցվածքով տղերք էին, հատուկ ջոկատայիններ: Ովքե՞ր էին նրանք, ես կասկածներ ունեմ, նրանք սովորական քաղաքացի էի՞ն, թե՞ ոստիկաններ էին: Հիմա ես ո՞նց կարող եմ դրա մասին ասել ոստիկանությանը կամ դիմել դատարանին»:


Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե «ազատամարտիկները մամուլով թող քիչ իրար լափեն, փոխարենը թող հայտարարությամբ դիմեն ոստիկանությանը», պատասխանեց. «Դուք ուզում եք, որ ես ամեն անհեթեթության արձագանքե՞մ»:


Հարցին` կասկածներ ունի՞, որ իրեն կարող է ծեծել են նույն արդիկ, ովքեր փորձել են ծեծի ենթարկել ազատամարտիկ Մանվել Եղիազարյանին, ի դեպ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը  ո'չ հերքել, ո'չ էլ հաստատել է այն տեղեկությունները, որ իր հրահանգով են փորձել ծեծել Մանվել Եղիազարյանին, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Կասկածները մնում են որպես կասկածներ, պետք չի դրանք բարձրաձայնել, բայց դրանք մեկ շղթայի շարունակությունն են: Մեր տեսակի, ազատամարտիկ տղաների տեսակի դեմ այսօր կռիվ է սկսվել»: