կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-25 04:52
Քաղաքական

ՀԺԱՄ-ի մասին հիշեցնում են նրա դրոշները

ՀԺԱՄ-ի մասին հիշեցնում են նրա դրոշները

Տարիներ առաջ մեր երկրում ակտիվ գործում էր Հայաստանի ժողովրդավարական ազատական կուսակցությունը (ՀԺԱՄ), որը փորձում էր երկրում միջին խավ ձեւավորել: Կուսակցությանը չհաջողվեց իրականություն դարձնել փափագած երազանքը, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀԺԱՄ հիմնադիր Սեյրան Ավագյանը հայտնվեց նախագահական նստավայրում ու մինչ օրս այնտեղ է նստած:

Այսօր ՀԺԱՄ-ը քաղաքական դաշտում գործում է որպես լիբերալ-կենտրոնամետ կուսակցություն, որն իր վերջին դատապարտող հայտարարությունն արեց այս տարվա մարտի 5-ին` ՀՀ կառավարության շենքի դիմաց ոստիկանների ու «Ժառանգության» անդամների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի կապակցությամբ:

Մինչ օրս Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի շենքերից մեկի վրա` նախկին գրասենյակի պատշգամբում, ծածանվում են ՀԺԱՄ երկգույն դրոշները, որոնց հենց ներքեւում, կարծես բոլոր կուսակցություններից խռոված, ծածանվում են Կոմունիստական կուսակցության միագույն` կարմիր դրոշները:

Կոմունիստները քարոզում են հավասարություն եւ եղբայրություն, ՀԺԱՄ-ը` միջին խավի ստեղծում, բայց, փաստորեն, ոչ մեկին էլ չհաջողվեց փրկություն բերել հասարակությանն իրենց տեսլականով:

Գալուստ ՆԱՆՅԱՆ