|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի կաթողիկոսության փոխանորդ տեր Մասիս վարդապետ Զոփոյանի նախագահությամբ` նոյեմբեր 28-ին Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի սուրբ պատարագ՝ նվիրված նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի օդաչուներին. հայտում է Yerakouyn-ը:
Պատարագի ընթացքում աղոթել են նահատակների հոգիների և Հայաստանի ու Արցախի խաղաղության համար՝ քուվեյթահայ համանյքի անունից խորին ցավակցություններ հայտնելով Հայաստանի իշխանություններին և զոհվածների ընտանիքներին: Տեր Մասիս վարդապետ Զոփոյանը հայտնել է, որ քուվեյթահայությունը պատրաստ է նեցուկ կանգնել հայրենիքին և բոլոր միջոցներով նպաստել դրա բարգավաճմանը և առաջադիմությանը:
Խոսելով Հայաստանի և Արցախի առջեւ ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին՝ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումն ու հետագա սերտ համագործակցությունը` շեշտելով Հայոց բանակի ծանրակշիռ դերն ու հսկայական ներդրումը անվտանգության ամրապնդման և խաղաղության պահմանման գործում: