Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երեկ 65 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հենրի Գարուկյանը:
***
Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1973թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է բազմաթիվ ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ: Ստեղծագործել է հիմնականում ֆիգուրատիվ, էքսպրեսիվ գեղանկարչության ժանրում: Կտավների հիմքում ընկած են Աստծո և մարդու փիլիսոփայական կապը, կնոջ կերպարի խորհրդավորությունը, ժամանակն ու տիեզերքը, մարդու հավերժական կռիվը: Առավել հայտնի են «Աստիճաններ» և «Մանեքենուհիներ» շարքերը, «Հալլեյ գիսաստղը», «Ուրբաթը», «Դոն Քիշոտի երազը», «Ցայտնոտ», «Փոքրիկ Մոցարտը», «Հայտնություն», «Բախ», «Թագավոր և թագուհի» և մի շարք այլ կտավներ: 1973թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երևանում (1975թ., 1984թ.), Լոս Անջելեսում (1990թ.): Աշխատանքներից գտնվում են մի շարք համաշխարհային և հայաստանյան պատկերասրահներում, ինչպես նաև հարյուրավոր անհատական հավաքածուներում (Մայքլ Դուգլաս, Շառլ Ազնավուր, Բոբբի ՄքՖերրին և այլն): 1984-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։