|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Վերջին ամիսներին գողության կրկնվող դեպքեր են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև՝ Արծվանիստ համայնքում: Գողությունները կատարվել են մթերային խանութներից:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ հուլիսի 25-ին Արծվանսիտ գյուղում գտնվող մթերային խանութը գրեթե ամբողջությամբ թալանել էին, ինչի հետևանքով խանութի սեփականատերը ստիպված էր եղել շուրջ մեկ ամիս խանութը փակել: Օրերս գողության կասկածանքով ձերբակալվել է գյուղի բնակիչ Արման Ստանբուլցյանը: Իսկ, ահա, նոյեմբերի 1-ին հանցագործներն ամբողջությամբ թալանել են Վարդենիս քաղաքի մթերային խանութներից մեկը:
Ըստ Վարդենիսում շրջանառվող լուրերի՝ գողության կասկածանքով բերման է ենթարկել Արգիշտի Բուդոյանը, որն աշխատում է Սոթքի ոսկու հանքում որպես մեխանիզատոր: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցի տեղեկությունները՝ նշելով, որ քննություն է ընթանում»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։