Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 2-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ 20 տարեկան մի տղա Դավիթաշեն թաղամասի դպրոցներից մեկի դիմաց մի կնոջ հրել, գցել էր գետին և պարանոցից գողացել 400.000 դրամ արժողության ոսկյա շղթան:
Ոստիկանները տուժողին դատաբժշկի ուղեգիր էին տվել:
Ոստիկաններն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել է հոկտեմբերի 1-ին կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկված` 1989 թ. ծնված Վարդան Մ.-ն։
Պարզվել է նաև, որ նա սեպտեմբերի 19-ին` ժամը 18.30-ի սահմաններում, Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի մուտքի աստիճանների վրա պոկել էր 1956 թ. ծնված Սուսաննա Կ.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի՝ պատճառելով մոտ 615.000 դրամի նյութական վնաս:
Վարդան Մ.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն: