Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի պաշտպանության նոր նախարար է դարձել Մինդիյա Ջանելիձեն, ով մինչև նոյեմբերի 4-ը եղել է երկրի կառավարությանը կից Ճգնաժամային և անվտանգության կառավարման խորհրդի քարտուղարը. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նոյեմբերի 5-ին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ջանելիձեն պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Իրակլի Ալասանիային, ով 2012 -ի հոկտեմբերից մինչև 2014-ի նոյեմբերի 4-ը զբաղեցրել է այդ պաշտոնը: Երեքշաթի երեկոյան վարչապետն ազատել է Ալասանիային զբաղեցրած պաշտոնից:
Ղարիբաշվիլին հայտնել է, որ Ջանելիձեն մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Վրաստանի պետական անվտանգության նախարարության ակադեմիայի հակահետախուզության ֆակուլտետը, այնուհետեւ կրթություն է ստացել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: 2000-2012 թվականների ընթացքում աշխատել է երկրի հետախուզության բաժնում, այնուհետև ղեկավարել է ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժինը: