Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հոկտեմբերի 27-ին` ժամը 20.02-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Վերին Պտղնի գյուղի «Ար ընդ Վի կոմֆորտ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բենզատար բեռնատարը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 80 QQ 404, «Շկոդա» մակնիշի 16 OS 084, «Տոյոտա» մակնիշի 34 ՕՕ 300, «Մերսեդես» մակնիշի 10 LS 988 , «Տոյոտա» մակնիշի 34 TQ 750, «Միցուբիշի» մակնիշի 32 OU 279 պետհամարանիշերով ավտոմեքենաները և «ԳԱԶ - 53» մակնիշի 05 ՏՏ 661 պետհամարանիշով բենզատարը, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի 80 QQ 404 պետհամարանիշով Հ. Կ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: