Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հոկտեմբերի 26-ին` ժամը 20.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր - Մալիշկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղեգնաձոր - Մալիշկա 6-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 96AT966 պ/հ (վարորդ՝ Ա. Ս.) և «Օպել» մակնիշի 60ՕՍ099 պ/հ (վարորդ՝ Ն. Թ., ծնվ. 1984թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն.Թ.-ը և «Օպել» մակնիշի ուղևորներ Ա. Ս.-ը (ծնվ.1988թ.), Ա. Օ.-ը (ծնվ.1975թ.), Հ. Վ.-ը (ծնվ.1951թ.) և Լ. Ա.-ը (ծնվ.2013թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: