կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 17:38
Հասարակություն

Պատահար՝ Եղեգնաձոր-Մալիշկա հատվածում. կան տուժածներ

Պատահար՝ Եղեգնաձոր-Մալիշկա հատվածում. կան տուժածներ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:44-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի  (վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ի.) 34 DO 015  և ՎԱԶ-2121 մակնիշի (վարորդ՝ 1967 թ. ծնված Ա. Մ.)  02 LO 796 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2121 ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1973 թ. ծնված Ա. Գ.-ը ու 1976 թ. ծնված Ն. Մ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները ուղղել են ՎԱԶ-2121 ավտոմեքենան, մոտեցրել ավտոքարշակին, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել: