կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 10:49
Քաղաքական

Լիսկան գործի է անցել` Սյունիքի մարզում պաշտոնանկություններ են սկսվել. «Հայկական ժամանակ»

Լիսկան գործի է անցել` Սյունիքի մարզում պաշտոնանկություններ են սկսվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել:

 

Ինքը՝ Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սև ցուցակ» ունի: Եվ ահա, Լիսկան գործի է անցել: Ինչ վերաբերում է Լիսկայի «սև ցուցակին», Սյունիքից մեզ փոխանցեցին, որ վերանշանակված մարզպետը միջնորդավորված անձի միջոցով իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:

 

 

Մասնավորապես նման հրահանգ է ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը:Լիսկան աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու ՏԻգրան Կարապետյանի ընկերն է:

 

 

Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել նաև տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին. Նա էլ Տիգրան Կարապետյանի ազգականն է:

 

 

Հարվածի տակ է նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում և ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Լիսկայի դեմ և ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: