|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մարտի 25-ին, ժամը 00.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մամա Միա» սրճարանի մոտակայքում «Նիսսան» մակնիշի 34 DF 100 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սրճարանի պատին և հարակից ծառին: Վարորդը՝ Լ. Ս.-ը, տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: