|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, խոսելով երեկ ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդների հանդիպման մասին, նշեց, որ լրագրողները պետք է բավարարվեն այն տեղեկատվությամբ, որը եղել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ավելացնելու ոչինչ չունեմ: Դա որոշում կայացնելու հանդիպում չէր, դա ուղղակի մտքերի փոխանակության, իրավիճակի վերլուծության հանդիպում էր»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար նման հանդիպումներ են ունենում: Հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ՀՅԴ-ից որևէ մեկը չէր մասնակցում հանդիպմանը, պատգամավորը պատասխանեց. «Մենք բազմաթիվ անգամ երկկողմանի հանդիպումներ ենք արել, և որևէ խնդիր չի եղել՝ ինչու նրա հետ, մյուսի հետ: Մենք առանձին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ենք հանդիպել, «Դաշնակցության» հետ էլ ենք հանդիպել, հանդիպումներ միշտ եղել են»:
Ստեփան Մարգարյանը նաև ընդգծեց, որ եթե հարց առաջանա, ապա քառակողմ հանդիպում կլինի: