|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արարատում մեկնարկած իրազեկման հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծին, որը մեծ դժգոհություն է բարձրացրել: Նա նշեց կառավարության այն կոմպրոմիսային տարբերակը, որը ներկայացրել են իրենց` «անհարկի ստուգումներից ձեռնպահ մնալու» հավաստիացում:
«Թղթերը մեծից ուզեք: Ինչի՞ ես գնում կպնում դազգահի մոտ աշխատողի ջանին, որ ինքը կլյաուզնիկի նման թուղթ տա: Մեծի քեֆին կա'մ չեն կարողնում կպնել, կա'մ չեն ուզում»,- հայտարարեց Մանուկյանը եւ ընդգծեց, որ կառավարության նման գործելաոճի դեպքում փակվելու են փոքր ձեռնարկությունները: Գործազրկությանը, ըստ նրա, կհետեւի արտագաղթը:
«Իրենց հետաքրքրում է բյուջեի կատարողականը: Չեն ուզում հեղափոխություն, չեն ուզում, որ դուք Հայաստանում ապրեք: Ուզում են ուտել, ուտել մինչեւ վերջ եւ չկշտանալ: Չկշտանալը դա ամենամեծ պատիժն է: Բոմժի քաղցը, ուղտի ծարավը... Էս իշխանությունը սահման չունի, կլպելու են մինչեւ վերջ»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա թվարկեց, թե ինչեր են թանկացել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ:
Իսկ վերջում ասաց. «Հոկտեմբերի 10-ին գնալու ենք, ասենք՝ «դավայ, դասվիդանիա»»: