Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը, կարծես, մտադիր է ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանին ետ ուղարկել Կենտրոնական բանկ, բայց Տիգրան Սարգսյանն էլ իր շրջապատում ակնարկել է, թե պաշտոնանկության դեպքում կարող է ընդհանրապես հեռանալ Հայաստանից:
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Սա թերևս վերջին շրջանում մամուլում հայտնված բարեբաստիկ լուրն էր: Հետո էլ ասում են, որ Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում: Հենց միայն Տիգրան Սարգսյանի' Հայաստանից հեռանալը լուրջ խթան կարող է դառնալ եթե ոչ տնտեսության, ապա գոնե բարոյահոգեբանական մթնոլորտի նառողջացման համար: Պայմանով, իհարկե, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանում թողնի իր «արդար վաստակը» և հեռանա' իր հետ տանելով միայն այն, ինչ ուներ մինչև Կենտրոնական բանկի նախագահ դառնալը (այսինքն' երկու վերնաշապիկ, մի զույգ բոթաս և չորս զույգ գուլպա, որոնցից երկուսը' համարյա չհագած):
Մի խոսքով' «ՉԻ»-ն ողջունում է Տիգրան Սարգսյանի ցանկությունը և վստահ է, որ ուր էլ գնա' ի վիճակի կլինի 18 մլն դոլար վաստակել` գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ կարդալով»:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։